ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մեր տա­րածք­նե­րը փոք­րա­ցան, ո­րով­հետև այդ­պես էլ չհաս­կա­ցանք, որ պետք է խմենք մեր բա­ժա­կով»

«Մեր տա­րածք­նե­րը փոք­րա­ցան, ո­րով­հետև այդ­պես էլ չհաս­կա­ցանք, որ պետք է խմենք մեր բա­ժա­կով»
18.12.2020 | 01:09

Նա­րեկ Դու­րյա­նի հիմ­նադ­րած «Բո­հեմ» թատ­րո­նը հա­մա­վա­րա­կով ու պա­տե­րազ­մով պայ­մա­նա­վոր­ված ին­նամ­սյա դա­դա­րը խախ­տեց ման­կա­կան ներ­կա­յաց­մամբ։ «Տիկ­նիկ­նե­րի խա­նութ» ե­րաժշ­տա­կան ներ­կա­յա­ցու­մը նվիր­վեց ար­ցախ­ցի ու հա­յաս­տան­ցի փոք­րիկ­նե­րին։ Մուտքն ա­զատ էր։ Եր­կար մտո­րում­նե­րից հե­տո բո­հեմ­ցի­նե­րը ո­րո­շել են` Ա­մա­նո­րյա ներ­կա­յա­ցում­ներ լի­նե­լու են։ Ման­կա­կան ա­մա­նո­րյա «Քռ­չո-Տռ­ճո VS Ա­մա­նոր» ներ­կա­յա­ցու­մը բե­մում կլինի դեկ­տեմ­բե­րի 24-28-ին, ե­կող տա­րի՝ hուն­վա­րի 5-ին և 8-ին։ Հուն­վա­րից, հա­վա­նա­բար, կսկս­վեն մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ներ­կա­յա­ցում­նե­րի փոր­ձե­րը։
Մեր հյու­րը «Բո­հեմ» թատ­րո­նի դե­րա­սան ԹԵԼ­ՄԱՆ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆՆ է։ Զրու­ցել ենք «Տիկ­նիկ­նե­րի խա­նութ» ներ­կա­յաց­ման մա­սին, ո­րը հա­վա­սա­րա­չափ հե­տաքր­քիր էր և՛ փոք­րե­րին, և՛ մե­ծա­հա­սակ­նե­րին։ Բո­հեմ­ցի­ներն այդ­պես էլ բնո­րո­շում են ներ­կա­յա­ցու­մը՝ ման­կա­մե­ծա­կան։

-Ստեղ­ծա­գոր­ծա­կան դա­դար, պա­տե­րազ­մա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ... Դժ­վար չէ՞ր հաղ­թա­հա­րելն այդ ա­մենն ու ժպիտ-ծի­ծաղ պարգևել հան­դի­սա­տե­սին։
-Ի­րա­կա­նում շատ դժ­վար էր բեմ վե­րա­դառ­նա­լը, շա­րու­նակ մտա­ծում էինք՝ ինչ­պե՞ս պետք է վեր­սկ­սենք ներ­կա­յա­ցում­նե­րը։ Ա­մե­նա­լավ տար­բե­րա­կը, ի­հար­կե, ե­րե­խա­նե­րի հա­մար խա­ղալն էր։ Մեզ ոգևո­րեց, ուժ տվեց այն միտ­քը, որ կա­րող ենք ու­րա­խու­թյուն պարգևել նրանց։ Եր­կու սեանս ու­նե­ցանք մեկ օ­րում և շատ դրա­կան լից­քեր ստա­ցանք։ Ինչ վե­րա­բե­րում է ստեղ­ծա­գոր­ծա­կան դա­դա­րից հե­տո բեմ բարձ­րա­նա­լու դժ­վա­րու­թյա­նը, ա­վե­լի շատ կա­րո­տել էինք, քան դժ­վար էր։ «Բո­հե­մը» գրե­թե եր­կու-ե­րեք օ­րը մեկ ներ­կա­յա­ցում էր ու­նե­նում, ու բա­վա­կա­նին ծանր էինք տա­նում այս փակ­վա­ծու­թյու­նը։
-«Տիկ­նիկ­նե­րի խա­նու­թի» հե­րոս­նե­րը հայ­կա­կան հե­քիաթ­նե­րից են՝ Շունն ու Կա­տուն, Սուտ­լիկ որս­կա­նը... Կա՞ անհ­րա­ժեշ­տու­թյուն նո­րո­վի մա­տու­ցե­լու այս հե­քիաթ­նե­րը, որ չկորց­նեն հե­տաք­րք­րու­թյունն ու թար­մու­թյու­նը նոր սերն­դի հա­մար։
-«Տիկ­նիկ­նե­րի խա­նու­թը» Հով­հան­նես Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րի հի­ման վրա է բե­մադր­ված։ Թու­մա­նյա­նը հան­ճա­րեղ գրող է, նրա գոր­ծե­րը եր­բեք չեն կորց­նում ար­դիա­կա­նու­թյու­նը, ցա­վա­լի է, որ քիչ են ներ­կա­յաց­վում այ­սօր։ Միա­հա­վա­սա­րեց­ման, տեխ­նի­կա­յի ու ա­րա­գու­թյան այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում դժ­վար է պայ­քա­րել մեր հե­քիաթ­նե­րի հա­մար։ Դժ­վար է, բայց անհ­նար չէ, ո­րով­հետև «Շունն ու կա­տուն» ոչն­չով չի զի­ջում «Թո­մը և Ջե­րին»-ին։ Պար­զա­պես պետք է մո­տե­ցու­մը փո­խել ու քայ­լել ժա­մա­նա­կի հետ։ Վս­տահ եմ, որ ե­թե Թու­մա­նյա­նը հի­մա ողջ լի­ներ, ան­պայ­ման նույ­նը կա­ներ՝ կքայ­լեր ժա­մա­նա­կի հետ։
-Ներ­կա­յաց­ման մեջ հայ­կա­կան տիկ­նիկ­նե­րը ա­զատ­վում են ճա­պո­նա­կան տիկ­նի­կից։ Ձեզ չե՞ն մե­ղադ­րում «ազ­գայ­նա­մո­լու­թյուն» սեր­մա­նե­լու մեջ։
-Ճա­պո­նա­կան տիկ­նի­կը վատ ար­ժեք­նե­րի կրող էր։ Սուտ­լիկ որս­կա­նը, շունն ու կա­տուն ոչ ո­քի վնաս չէին տա­լիս։ Գի­տեք՝ ե­րե­սուն տա­րի ազ­գա­յին ար­ժեք­նե­րն ա­ռաջ չմ­ղե­լով՝ ե­կանք-հան­գե­ցինք շատ վատ բա­նե­րի։ Մեր ե­րե­խա­նե­րը պետք է ազ­գա­յին ար­ժեք­նե­րով մե­ծա­նան։
-Ե­րե­խա­ներն ինչ­պե՞ս են ար­ձա­գան­քում։ Առ­հա­սա­րակ, ինչ­պի­սի՞ն է փոք­րիկ հան­դի­սա­տե­սը։
-Շատ լավն են, գի­տե՞ք, այն­պի­սի՜ հար­ցեր են տա­լիս։ Վեր­ջին ներ­կա­յա­ցու­մից հե­տո մի աղջ­նակ ինձ հարց­րեց՝ ին­չու՞ են շունն ու կա­տուն կռ­վում ի­րար հետ։ Թվա­ցյալ՝ միա­միտ հարց է, պա­տաս­խանն էլ պարզ՝ կռ­վում են գլ­խար­կի հա­մար։ Ի­րա­կա­նում դժ­վար է պա­տաս­խա­նել այդ հար­ցին։ Բայց ե­րե­խան կմե­ծա­նա, ինքն ի­րեն կտա այդ հարցն ու կգտ­նի պա­տաս­խա­նը։
-Ներ­կա­յաց­ման հե­րոս­նե­րին ե­րե­խա­նե­րը սի­րում են, իսկ ե­թե բա­ցա­սա­կան կեր­պար եք խա­ղում, չե՞ք վա­խե­նում ե­րե­խա­նե­րի զայ­րույ­թից։
-Մեր ա­մա­նո­րյա ներ­կա­յաց­ման մեջ կա­խար­դի դերն եմ խա­ղում, ու մի ան­գամ ե­ղավ այն­պես, որ մոտ 15 րո­պե չէի կա­րո­ղա­նում խո­սել. ե­րե­խա­նե­րը գո­ռում էին՝ գնա։ Ե­րե­խա­նե­րի հա­մար պետք է փոր­ձես այն­պես խա­ղալ բա­ցա­սա­կան կեր­պա­րը, որ նույ­նիսկ նրա հետ կապ­վեն։ Ի վեր­ջո, մեր գրե­թե բո­լոր ման­կա­կան պիես­նե­րում բա­ցա­սա­կան կեր­պա­րը վեր­ջում բա­րիա­նում է։ Ե­րե­խա­նե­րը հե­քիա­թի բա­րի հե­րոս­նե­րին ա­սում են՝ ա­զա­տե՛ք նրան։ Ա­մեն ինչ ար­վում է այն­պես, որ հաս­կա­նա՝ ինչն է սխալ, ին­չը ճիշտ, վեր­ջում՝ կա­րո­ղա­նան նե­րել։ Դա շատ կարևոր է։
-Երևա­նում, մար­զե­րում, Սփյուռ­քում տար­բե՞ր է հան­դի­սա­տե­սը։
-Ա­մեն հան­դի­սա­տես իր յու­րա­հատ­կու­թյունն ու­նի։ Երևա­նում ու­շադ­րու­թյուն են դարձ­նում մի բա­նի վրա, Վա­նա­ձո­րում՝ մեկ այլ, բայց ընդ­հա­նուր առ­մամբ՝ հա­յաս­տա­նյան հան­դի­սա­տե­սը շատ լավն է՝ կա­րո­ղա­նում է կար­դալ-հաս­կա­նալ ներ­կա­յաց­ման տո­ղա­տա­կե­րը։
-Կա­րե­լի էր կար­ծել, որ ներ­կա­յա­ցու­մը գր­վել է այս օ­րե­րին։ Մի օ­րի­նակ. Սուտ­լիկ որս­կանն ա­սում է՝ դուրս ե­կեք փո­ղոց, կտես­նեք, որ ա­մեն երկ­րոր­դը ինձ նման ստում է։ Մե­ծա­հա­սակ­ներն ա­կա­մա քա­ղա­քա­կա­նաց­նում են այս և այլ հղում­ներն ու նմա­նու­թյուն գտ­նում մեր շուր­ջը ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ։
-Ներ­կա­յա­ցու­մը գր­վել է 2017-ին, ու ո­չինչ չի փոխ­վել տեքս­տի ա­ռու­մով։ Պար­զա­պես հա­մընկ­նում­ներ էին։ Երևի կան­խազ­գա­ցել ենք ա­պա­գան։ Օ­րի­նակ՝ Շու­նը Կատ­վին ա­սում է՝ գլ­խարկս ե՞րբ ես կա­րե­լու, Կա­տուն պա­տաս­խա­նում է՝ ար­տա­քին վտան­գը թո­ղած՝ ներ­քին թշ­նա­ման­քի հետևից ես ըն­կել։ Այս ար­տա­հայ­տու­թյու­նը մեզ հա­մար միշտ է այժ­մեա­կան, մենք միշտ, պատ­մու­թյու­նից դա­սեր չքա­ղե­լով, ընկ­նում ենք ներ­քին մանր թշ­նա­ման­քի՝ գլ­խար­կի հետևից՝ ան­տե­սե­լով մեզ սպառ­նա­ցող ի­րա­կան վտանգ­նե­րը։
-Ներ­կա­յաց­ման մեջ հի­շա­տակ­վում են Վոլ­տե­րի խոս­քե­րը. «Իմ բա­ժա­կը փոքր է, բայց ես խմում եմ իմ բա­ժա­կով»։ Շատ չի՞ փոք­րա­ցել մեր բա­ժա­կը։
-Մեր տա­րածք­նե­րը փոք­րա­ցան, ո­րով­հետև այդ­պես էլ չհաս­կա­ցանք, որ պետք է խմենք մեր բա­ժա­կով։ Փոք­րու­թյու­նը միայն տա­րածք­նե­րով չի չափ­վում, ե­թե հաս­կա­նանք դա, գնա­հա­տենք ազ­գա­յի­նը, կգա օ­րը, որ բա­ժակն էլ կմե­ծաց­նենք։
-Դուք դե­րա­սան եք, նաև բե­մադ­րում եք, պիես­ներ գրում։ Բարդ չէ՞ հա­մա­տե­ղե­լը։
-Ես բե­մադ­րիչ չեմ, պար­զա­պես Նա­րեկ Օ­հա­նի­չը թույլ է տա­լիս մի քիչ օգ­նել ի­րեն՝ սո­վո­րեց­նում է։ Գրել եմ «Տա­նը մնա­ցին» պիե­սը, «Շեն­քում ի­րա­վի­ճակ է փոխ­վել» պիե­սի հա­մա­հե­ղի­նակն եմ։ Հա­մա­տե­ղե­լը բարդ չէ, ո­րով­հետև լավ դա­սա­խոս եմ ու­նե­ցել։
-Նա­րեկ Դու­րյա­նը։
-Ա­յո, նա սո­վո­րեց­րել է այն, ին­չը ոչ թե բար­դաց­նում, այլ դյու­րին ու հա­ճե­լի է դարձ­նում ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 70413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ